Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, երեկոյան ժամերին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

անձրև

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 24-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 24-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր