Լուսինե Ավանեսյանը՝ ԱԳ նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածության մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

173146.jpg

«Հրապարակ» օրաթերթի հարցադրմանն ի պատասխան Լուսինե Ավանեսյանը նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահը Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակում դեռևս չի կատարել, և Դավիթ Բաբայանը շարունակում է կատարել ԱԳ նախարարի լիազորությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։

«Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոնայք Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի դիվանագիտական փորձին` նշեմ, որ ԱՀ արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ ԱՀ նախագահը նրանց չի արել և նման հարց այս պահին օրակարգում չկա։

Երբ հստակ որոշում կայացվի, ինչպես ԱԳ, այնպես էլ մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում քննարկվում է Վարդան Օսկանյանի եւ Արա Այվազյանի թեկնածությունները։

--00—ԶՀ