Լուկաշենկոն գիշերել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

default (1).jpg

Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուկաշենկոյին նախ դիմավորեց «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեկցեց գագաթնաժողովին:

Hraparak.am-ի  հաղորդմամբ, մինչ մնացյալ հյուրերը՝ այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերել են հյուրանոցում, Լուկաշենկոյին շտապել է իր առանձնատանը հյուրընկալել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Կայքը տեղեկացել է, որ Ծառուկյանը Լուկաշենկոյին իր առանձնատանը հյուրընկալելու համար պատրաստվել է շատ երկար և մանրակրկիտ: Ողջ առանձնատունը հսկել են Ծառուկյանի թիկնապահները, որոնք Լուկաշենկոյին դիմավորել են հատուկ` սև-սպիտակ հանդերձանքով:

--00—ԶՀ