Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

316163736_471393368413280_7915381881496288225_n.jpg

Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ։

Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։

Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհուրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։-

-00—ԶՀ