«Սուրմալու»-ի պատահարից տուժածները պետության կողմից աջակցություն ստանալու համար կարող են դիմել մինչև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

316427064_510084621163360_5973588068686581994_n.jpg

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թ․ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքները և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցությունն ստանալու համար կարող են դիմում ներկայացնել մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թ․օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
☑️ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,
☑️ զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:

--00—ԶՀ