Պուտինից դրական իմպուլս ենք ստացել, կարող է վերականգնվել Ադրբեջանի հետ երկաթուղին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Կառավարության՝ նոյեմբերի 24-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՌԴ նախագահի հետ երեկ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում դրական ազդակներ է ստացել։

«Մենք որոշակի ազդակներ ստացանք կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբատ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է։

Բայց էլի եմ ասում՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով, հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է էս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրի։ Բայց լավն էն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր