Աշոցքում շահագործման է հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքը, մասնակցել են ԱՄՆ զինվորականներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

4

ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․

«Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման հանձնեցինք թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը, դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

նկար

Շինաշխատանքներն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ:

Ելույթ ունենալով՝ նշել եմ

«Լիահույս եմ, որ մեր միջև առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ և վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ- ում ԱՄՆ դեսպանության փոխհարաբերությունների միջև վերջին տարիներին գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Հարգելի պարոն Սինգլթոն, վստահ եղեք, որ Ձեր Կառավարության բարյացակամ օգնությունը լիովին հասցեական է և մեկ անգամ ևս իմ երախտագիտության խոսքն եմ հղում Ձեզ, հանձինս Ամերիկայի Կառավարությանը, ինչպես նաև մեր ԱՄՆ գործընկերներին՝ արտակարգ իրավիճակների բնագավառում արդյունավետ համագործակցության համար»։

նաիրի հոխիկյան

Մոտ 700 քառակուսի մետր մակերեսով շենքը կառուցվել է հիմնովին, տարածքը տրամադրվել է համայնքապետարանի կողմից: Ջոկատն ապահովված է անհրաժեշտ գույք տեխնիկայով և կոմունալ բոլոր անհրաժեշտ հարմարություններով»։

--00—ԼՄ