Երևանում 95-ամյա տատիկը Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից ընկել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

5f752f915b33f938e536eeb370616c8c.jpg

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 21 հասցեում անհայտ կին է ընկել շենքի 3-րդ հարկի պատշգամբից, գրում է shamshyan.com –ը։

Բժիշկների շտապօգնության թիվ 08 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։ Մինչ բժիշկները պայքարում էին այդ կնոջ կյանքի համար, Արաբկիրի ոստիկանները, բաժնի պետ Ե․ Նիկոյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 95-ամյա Եվգենիա Մ․-ն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը անզգուշաբար վայր ընկնե՞լ է, թե՞ ինքնասպանության փորձ։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

--00—ԶՀ

 

 

Տեսանյութեր