Հրդեհ՝ Վահագնաձոր գյուղում․ հրդեհաշիջմանը մասնակցել է 24 փրկարար, ՊՈԱԿ-ի 12 աշխատակից, 20 բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 08։10-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:04-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ մոտ 30 հա տարածքում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 24 փրկարարական ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 12 աշխատակից, Վահագնի և Վահագնաձոր գյուղերից 20 բնակիչ։

Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

--00—ԼՄ