Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, ունեն հին ու խորը արմատներ։ Այս մասին Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին հրավերի համար՝ շնորհավերելով բարձր մակարդակի ՀԱՊԿ նիստ անցկացնելու համար․  «Հազվադեպ է հնարավոր լինում բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ, բայց ընդհանուր առմամբ աշխատանքը շատ ինտենսիվ և օգտակար է եղել»։

«Դուք նշել եք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, իհարկե, դաշնակցային են, ունեն հինավուրց, խորը արմատներ»,- նշեց ՌԴ նախագահը։ 

Պուտինի խոսքով՝  Փաշինյանի հետ Ղարաբաղի խնդիրները քննարկել են ինչպես ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ, երբ միասին երթևեկում էին մեկ ավտոմեքենայում, այնպես էլ գագաթնաժողովի ընթացքում ու դրանից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԻԴ