Պետք է քննարկենք քայլերը, որոնք հանգեցնելու են երկարատև խաղաղության. Փաշինյանը՝ Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին, այսօր ՀԱՊԿ նիստի ընթացքում, ճիշտ է՝ ոչ բոլոր հարցերի շուրջ կարողացանք համաձայնության գալ, բայց հարցերի մեծամասնության շուրջ որոշումներ են ընդունվել։ Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը մեծ առաջընթաց է գրանցել․ «2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 80 տոկոսով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև եռակողմ հայտարարությանը, ընդգծելով, որ կան որոշ հարցեր, որոնց շուրջ պետք է քննարկումներ տեղի ունենան՝ հակտապես տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ։

Նշենք, որ ավելի վաղ Երևանում կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԻԴ