Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

գգ

Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ առաքելությունը կկարողանա կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Տոկաևը նման միտք է հայտնել Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և կողմերին տանել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասել է նա:

--00—ԻԴ