Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վերազինման որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

gf

Ռուսաստանն աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վերազինման նախաձեռնությանը: Երևանում ընթացող ՀԱՊԿ նիստի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Գոհունակությամբ կարելի է նշել, որ Ղազախստանում խաղաղապահ գործողության ընթացքում ձեռք բերված շատ արժեքավոր գործնական փորձը վերլուծվել է մեր և կազմակերպության քարտուղարության կողմից: Ռուսաստանը, իհարկե, աջակցում է մեր հաստատմանը ներկայացված կարևոր որոշմանը` կազմակերպության խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, ինչպես նաև հատուկ միջոցներով զինելու վերաբերյալ»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում պետք է որոշումներ կայացվեն ՀԱՊԿ կապի համակարգի կատարելագործման, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ձևավորման և ՀԱՊԿ-ում երկաթուղու տեխնիկական ծածկույթի միասնական համակարգի գործարկման վերաբերյալ։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է այդ միջոցառումներին:

--00—ԻԴ