Պուտինը հայտարարել Է ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

գֆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին:

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ գործունեությանը ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ՀԱՊԿ միջպետական ռազմատնտեսական հանձնաժողովը:

Նա նշել է, որ հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների գծով համատեղ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային հանցավորության, անօրինական միգրացիայի, թմրանյութերի շրջանառության, բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու ուղղությամբ:

--00—ԻԴ

Տեսանյութեր