Թաթոյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հանցավոր արարքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

default (3).jpg

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։

Հիմնադրամից հայտնում են, որ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, ինչպիսիք են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի և Հայկական սփյուռքի միջև կապերի ապահովումը և այլն։

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ 

Բացի այդ, շեշտվել է նախկինում արդյունավետ համագործակցությունը Արգենտինայի դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր հարցերում, այդ թվում՝  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: 

Դեսպանը կարևորել է փոխադարձ համագործակցությունը և կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել հետագա հնարավոր համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանությանն, իրավունքի գերակայության ամրապնդմանն առնչվող  և երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում:

--00—ԶՀ