Սա հարված է ՀԱՊԿ իմիջին․ մինչ օրս արձագանք չի տրվել ադրբեջանական օկուպացիային․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Սա հարված է ՀԱՊԿ իմիջին․ մինչ օրս արձագանք չի տրվել ադրբեջանական օկուպացիային։ Այս մասին այսօր Երեւանում տեղի ունեցող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց նաև ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով․ «Ադրբեջանական ագրեսիայի մասով ՀԱՊԿ արձագանքին հասնել չկարողացանք, բայց Ղազախստանի ներքին քաոսը մի գիշերում վերացրինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ