Պարոնյան փողոցից 6 մարդ է բերման ենթարկվել. ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

ՀՀ ՌԴ ՄԻՊ

Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։

Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին։

--00—ԼՄ