Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող ամերիկյան թեմայից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշմանը, գրում է ermenihaber.am-ը:

Բանն այն է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային օր։

«Oրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների կողմից արձանագրվել են մեր խստագույն արձագանքները։ Բացի այդ էլ ամերիկյան կողմի հետ մեր շփումներում մենք շարունակում ենք բարձրաձայնել այդ մասին»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ տվյալ օրինագիծը (AB 1801) առաջադրել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը։ Օրինագիծը պարտավորեցնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր համայնքային քոլեջներն ու պետական ​​դպրոցներն ամբողջ Կալիֆորնիայում փակվեն, իսկ նահանգի ​​ծառայողներին  տրամադրել վճարովի արձակուրդ։

--00—ԼՄ