Կառուցվող հիդրոէլեկտրակայանի շնորհիվ կապահովվի Արցախի ինքնաբավությունն էլեկտրաէներգիայով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

1097956 (1).jpg

Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում 17 մեգավատ հզորությամբ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի հեթական նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հիդրոէլեկտրակայանի շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով:

«Եթե ֆինանսական միջոցները բավարարեն, նախատեսվում է կառուցումն ավարտել գալիք տարում, եթե ոչ, ապա անպայման կավարտվի 2024 թվականին»,- մանրամասնել է նախագահ Հարությունյանը՝ հավելելով, որ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի  կառուցման շնորհիվ Հանրապետությունն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ:

--00—ԶՀ
 

 

 

Տեսանյութեր