Արցախի ԱԳ փոխնախարարը՝ Վարդան Օսկանյանի հնարավոր նշանակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

2

MediaHub.am լրատվական կայքը, հղում անելով իր արցախյան աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար։ Այս թեմայով 24News-ը կապ հաստատեց Արցախի ԱԳ փոխնախարար Անուշ Դոլուխանյանի հետ։

«Չեմ տիրապետում տեղեկատվությանը, որը Դուք ինձ փոխանցեցիք», - ասաց Դոլուխանյանը՝ պատասխանելով Օսկանյանի հնարավոր նշանակման վերաբերյալ հարցին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է ԱԳ նախարարի պաշտոնից ու նշանակվել նույն գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

--00—ԱՊ