Արցախի նախագահը դիմել է խորհրդարանի ղեկավարին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Արայիկ Հարությունյան ՌԴ օր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

Նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ: 

Ըստ երկրի ղեկավարի՝ ներքին համերաշխությունն ու միասնականությունը մեր ամենազորեղ ուժն է և ամենակարևոր երաշխիքը մեր պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում: 

Հանրապետության Նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ:

--00—ԼՄ