Իր մեջ ուզում ենք տեսնել Վահեի գործը շարունակողին․ ծնվել է զոհված կամավորականի եղբայրը

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Վահե Կարապետյանի եղբայրը՝ Վանը։ Վահե Կարապետյանը մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին՝ վերջինի ընթացքում նոյեմբերի 6–ին ծանր վիրավորում է ստացել։

Վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է նոյեմբերի 9–ին։ Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր News.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։

Մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհված որդու՝ Վահեի ցանկություններ էր` քույր կամ եղբայր ունենալը։ «Կատարել ենք իր ամենակարևոր նպատակներից մեկը», - ասաց Անահիտ Մկրտչյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ                     

Տեսանյութեր