ՀՊՏՀ-ում տուժած ուսանող կամ դասախոս չկա, հոտի հետ կապված նմուշառումներ են արվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

f146ed0f82273b742247a234.jpg

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:

Արտակարգ իրավիճակների նախարարությանմամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ զրուցել է Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ, տեղեկացրել է, որ այս պահին տեղում աշխատում է քիմիկ- հետախույզների խումբը, փորձում են նմուշառու վերցնեն՝ հասկանալու մարդկանց ինքնազգացողության վատացման պատճառը. «Այս պահի դրությամբ տուժած քաղաքացի չկա:

Թե ինչն է պատճառը, դժվար է ասել, նմուշառու վերցնելուց հետո հստակ լինի պատճառները: Այս պահին դասապրոցեսը դադարեցված է, ուսանողները և դասախոսական կազմը տարհանված են»,- պարզաբանեց Կոստանյանը: «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը 24News-ին ասաց, որ կանչ է գրանցվել, որևէ տուժած քաղաքացի չի եղել և ոչ մեկին հիվանդանոց չեն տեղափոխել:

--00—ԶՀ

 

 

Տեսանյութեր