Նոյեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1378 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Նոյեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1378 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 171 մեքենա։ Հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 84, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ 39 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 16-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 6-ը՝ փակված, 7-ը անընթեռնելի, 1-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 255, տեխնիկական զննություն չանցած՝ 565 մեքենա։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 42 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 904 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 81 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 31, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 117 անձ։

14 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 107-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 495-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկվել 13 անձ։

--00—ԻԴ