ՀՀ և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ. ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ն

«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը խնդրի նկատմամբ։

Իսկ Ռուսաստանի ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Ընդունել այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում, կնշանակի սրել այն։

Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և ապահովել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- հայտարարել է Կոսաչյովը ռուսական «Аргументы и факты»-ի լրատվականին տված հարցազրույցում։ 

--00—ԱՊ