Տիգրան Սարգսյանը դասախոսություն է կարդացել ՌԴ նախագահական ակադեմիայի ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ՏՍ

 

Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը դասախոսություն է կարդացել ՌԴ նախագահին կից ակադեմիայի շրջանակներում բացված Ինտեգրացիոն իրավունքի Եվրասիական դպրոցի ունկնդիրների համար: Այս մասին հայտնում է ակադեմիայի մամուլի ծառայությունը:

«Նոյեմբերի 14-ից 18-ը ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի շրջանակներում տեղի ունեցավ Ինտեգրացիոն իրավունքի Եվրասիական դպրոցի առաջին փուլը, որը կազմակերպվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Գորչակովի անվան հանրային դիվանագիտության հիմնադրամի կողմից: Դպրոցի աշխատանքներին մասնակցում էին ՌԴ նախագահական ակադեմիայի, ԵԱՏՄ անդամ երկրներից ՌԴ-ի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի ավելի քան 60 ուսանողներ:

Նրանց աշխատանքներն ամփոփեց Եվրասիական զարգացման բանկի փոխնախախագահ, ակադեմիայի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ամբիոնի վարիչ Տիգրան Սարգսյանը», - ասված է հաղորդագրությունում:

--00—ԱՊ