Անցած շաբաթվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք, մահ չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

316260041_437994775189065_8278896763335222531_n.jpg

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նոյեմբերի 14-20-ին կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում:

Նշված ժամանակահատվածում կատարվել է 1373 նոր թեստավորում, հաստատվել է հիվանդության 118 դեպք:
Առողջացել է 144 պացիենտ, մահվան դեպք չի գրանցվել:

Նշվում է, որ նաև շարունակվում է պատվաստումային գործընթացը. 82781 քաղաքացի արդեն ստացել է խթանիչ դեղաչափ:

--00—ԶՀ
 

 

Տեսանյութեր