Փաստաթուղթը վերահաստատում է ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտությունը․ ԱՀ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

․

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում սենատորներ Բրունո Ռետայլոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին՝ բանաձևը ներկայացնելու համար:

Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից: Փաստաթուղթը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը երկարատև խաղաղության հաստատման բանակցություններում որպես գործիք օգտագործելու անհրաժեշտությունը: Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկնվող ագրեսիվ գործողությունները սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը:
Սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի ու արցախահայության ապագայի համար:Իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու համար արցախահայության արդար պայքարը մեկ օր հասնելու է իր նպատակին՝ հայ ժողովրդի վճռականության և մեր բարեկամների աջակցության շնորհիվ»,- գրել է Վարդանյանը:

Հիշեցնենք՝ քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատնն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

--00--ԱՀ