«Դրախտի դարպասը» ֆիլմը՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ կինոնկարը, որի առանցքում արցախյան պատերազմն է՝ եվրոպացի լրագրողի աչքերով, Տորոնտոյի Pomegranate միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին։ Այդ մասին տեղեկանում ենք Ջիվան Ավետիսյանի՝ Ֆեյսբուքի պաշտոնական էջից։

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին Երևանում:

«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է և հանդիսանում է ութ երկրների՝ Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի համատեղ արտադրության ֆիլմ։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։ կյանքի է կոչվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: «Դրախտի դարպասը» ֆիլմին ֆինանսապես աջակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

--00—ԼՄ

Տեսանյութեր