Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

4b7d5476-176f-47b7-9972-d47b8fef1b55.jpg

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիը հեռախոսազրույց է ունեցել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ:

--00—ԶՀ