Ֆուտբոլի ընտրանին սկսել է մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հավաքին են միացել հետևյալ ֆուտբոլիստները․



Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Արման Ղազարյան - «Ուրարտու»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Սերոբ Գալստյան - «Արարատ»



Նոյեմբերի 12-ին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպումից հետո, հավաքին կմիանան հետևյալ ֆուտբոլիստները․



Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Հենրի Ավագյան - ԲԿՄԱ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան -«Փյունիկ»

Արտակ Գրիգորյան -«Ալաշկերտ»

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ



Նոյեմբերի 13-ին հավաքին կմիանա նաև Պետրոս Ավետիսյանը, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան թիմին կմիանան Վարազդատ Հարոյանն ու Արթուր Գալոյանը:



Նոյեմբերի 14-ի առավոտյան ազգային հավաքականը կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ թիմին կմիանան Ժիրայր Շաղոյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ավենտիս Ավենտիսյանը