Փաշինյանի տեքստը ոնց որ Գեղամ Մանուկյանը գրած լիներ, չենք հավատում նրա խոսքերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Փաշինյանի տեքստը ոնց որ Գեղամ Մանուկյանը գրած լիներ, չենք հավատում նրա խոսքերին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ, Փաշինյանը ասում էր այն, ինչ ընդդիմությունն է ասել երկու տարի շարունակ, բայց նա ստախոս է և դա ապացուցվում է փաստերով։

Ըստ Մանուկյանի՝ վերջին ելույթում Փաշինյանը նշեց, թե բանավոր պայմանավորվածություններ չկան Ալիևի հետ, այն դեպքում, երբ ինքն էր ոչ վաղ անցյալում ԱԺ ամբիոնից նշում, որ Ադրբեջանի զորքերը Ղուբաթլուի հատվածում առաջ են եկել բանավոր պայմանավորվածության արդյունքում։

--00—ԱՊ