Իրանի դեսպանը ողջունել է Սանոսյանի այցն Իրան՝ ընդգծելով էներգետիկ ծրագրերի իրագործման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Ի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին:

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը։

Դեսպանը ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդյունավետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ տարածաշրջանային համագործակցության, ճանապարհաշինության, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ։

Երկուստեք ընդգծվել է Իրանում ձեռք բերված պայմանավորվածություններն արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

--00—ԱՊ