Կաթնամթերքի արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Безымянный-100.png

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի (պանրի) արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք. Վանաձոր): Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն:

Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:

--00—ԶՀ