Բերդ քաղաքում ենք,օկուպացիոն ռեժիմը դիվերսիոն «ներթափանցմամբ» կալանավորել է համայնքապետին․ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

մ

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ Բերդ քաղաքում ենք, ուր կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Հայաստանում օկուպացիոն ռեժիմը, չհամակերպվելով Բերդում իր պարտության հետ, այսօր հերթական դիվերսիոն «ներթափանցումն» է արել սահմանամերձ Տավուշ ու կալանավորել համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, որ ընկճեն իր թիմակից ավագանու անդամներին։»։

--00—ԱՊ