Երբեմնի սրտի օլիգարխին Նիկոլը որոշել է պատժել՝ իր հասցեին արված ոչ կոռեկտ խոսքերի համար. Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

default (4).jpg

Նանեի նման հոգեպես անհավասարակշիռ ու տարրական էթիկայի կանոնների չտիրապետող «լրագրող» պահող մարդը պարզապես բարոյական իրավունք չունի լրագրողներից բողոքելու ու նրանց վրա հարձակվելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Պարոն Խաչատուր Սուքիասյան, իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ձեր կողմից վճարվող աղջնակի ժանրի կանոններով առաջնորդվեն լրագրողներն ու «ժողովուրդն ասում է, որ… » նախադասությամբ սկսվող ու բարոյականության հետ հատման կետ չունեցող տարատեսակ հարցադրումներով ձեզ դիմեն։ Պատկերացնո՞ւմ եք, չէ՞։

Հ.Գ. Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ ամբողջական իշխանության հասնելու հավակնություններ ունեցող երբեմնի սրտի օլիգարխին Նիկոլը որոշել է մի լավ պատժել՝ այս ու այնտեղ իր հասցեին արված ոչ կոռեկտ խոսքերի համար…

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,

Այստեղ ամեն գագաթ ու ձոր,

Արձագանք է տալիս հզոր,

Եւ քո խոսքը հեռու տանում...»,- նշել է նա:

--00—ԶՀ