Pfizer-ը և BioNTech-ը սկսել են կորոնավիրուսի և գրիպի դեմ համակցված պատվաստանյութի ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

,

ԱՄՆ դեղագործական Pfizer Inc-ը և իր գերմանական գործընկեր BioNTech-ը հայտարարել են, որ սկսել են վաղ փուլի ուսումնասիրություն՝ գնահատելու COVID-19-ի և գրիպի դեմ համակցված պատվաստանյութը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Պատվաստանյութի նմուշը Pfizer-ի գրիպի պատվաստանյութի և ընկերությունների կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ խթանիչ պատվաստանյութի համադրություն է:

Վաղ փուլի ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատել համակցված դեղաչափի անվտանգությունը, իմունային պատասխան առաջացնելու կարողությունը։

--00--ԱՀ