Արցախում Փաշինյանի առաջարկը դրական ընկալվեց, ռուս խաղաղապահների առաքելությունը պետք է երկարաձգվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Արցախում Փաշինյանի առաջարկը դրական ընկալվեց, ռուս խաղաղապահների առաքելությունը պետք է երկարաձգվի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ստեփանյանի կարծիքով, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի գոյությունը։

Ըստ Ստեփանյանի՝ իրենց համար անընդունելի է երկխոսությունը ներկայացնել որպես կենտրոնի և համայնքի միջև փոխհարաբերություն։

Օմբուդսմենը կարևորեց նաև Ստեփանակերտի հանրահավաքի քաղաքական արդյունքները՝ համեմատելով 1988-ի շարժման հետ։

--00—ԱՊ