Եվրոպական ճանապարհը Հայաստանին տանում է դեպի Ղարաբաղի կորուստ. իսրայելցի քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Եվրոպական ճանապարհը Հայաստանին տանում է դեպի Ղարաբաղի կորուստ, ուստի, որքան էլ էմոցիոնալ առումով դժվար լինի հիմա շատերի համար հույս դնել Ռուսաստանի վրա, այդուհանդերձ, դրանից հրաժարվելը սխալ է։ Այս մասին Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը։

«Եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ապա նրա տեղը կզբաղեցնի Թուրքիան։

Այլընտրանք չկա։ Չի կարելի հույս դնել Իրանի վրա»,- ասել է Էսկինը:
Հայաստանը չպետք է նայի այլ երկրներին. ժամանակն է, որպեսզի ինքներդ քայլեր ձեռնարկեք։ Հաղորդման ընթացքում ընդգծել է իսրայելցի փորձագետը։

--00—ԱՊ