Ժամանակակից գյուղատնտեսությունն առանց նորարարությունների անհնար է իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

«Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը» Հայաստանում անցկացվում է իններորդ անգամ. այս տարի փառատոնի հովանավորներից է ԱԿԲԱ Ֆեդերացիան:

Փառատոնի շրջանակում ներկայացված են Հայաստանի գյուղերի բարիքները, աշնանային բերքահավաքի արդյունքներն ու գյուղական խոհանոցի անկրկնելի համերը:

ԱԿԲԱ Ֆեդերացիան փառատոնում ներկայացնում է իր գործունեությունը, Ակբա բանկի պրոդուկտները, ինչպես նաև ԱԿԲԱ Ֆեդերացիայի հետ համագործակցող  ընկերությունների արտադրանքները:

Փառատոնը լավ հարթակ է հետաքրքիր նախաձեռնությունների համար: Այն հովանավորելով` ԱԿԲԱ Ֆեդերացիան հնարավորություն է ընձեռում երիտասարդ ֆերմերային տնտեսություններին ներկայացնելու իրենց արտադրանքը:

 «Այս միջոցառումը հովանավորել ենք այն նպատակով, որ երիտասարդ ֆերմերային տնտեսությունները հնարավորություն ունենան ներկայացնել իրենց արտադրանքը: Ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները պետք է շատ լինեն և մեր հիմնական ուղերձը, որ ցանկանում ենք տալ, այն է, որ ժամանակակից գյուղատնտեսությունն առանց նորարարությունների անհնար է իրականացնել, և երկրորդը, շատ կարևոր է, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն երիտասարդները: Այս փառատոնին մենք համատեղ տաղավարով ներկա ենք նաև NABU գերմանական  բնապահպանական ընկերության հետ, որտեղ ներկայացնում ենք գյուղական տուրիզմի մեր լավագույն օրինակները: Ներկայացնում ենք նաև մեր Կորիզ հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում ֆերմերներին իրենց արտադրանքը վաճառել»,- նշել է ԱԿԲԱ Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: