Կորոնավիրուսի նոր ենթատեսակը հայտնաբերվել է արդեն 30 երկրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

կորոնա

Կորոնավիրուսի նոր ենթատարբերակը՝ Cerberus-ը, կարող է շուտով գերիշխող դառնալ շատ երկրներում: «BQ.1.1 տարբերակը՝ «cerberus»-ը, BA.5-ի ճյուղն է՝ «omicron»-ի ենթատեսակն է, մուտացիան։

Մեկ շաբաթ առաջ նման դեպքերի թիվը ընդհանուրի մոտ 17 տոկոսն է կազմել»,- Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը:

Ըստ կանխատեսումների՝ մեկ ամսից Եվրոպայում, որոշ ասիական երկրներում և ԱՄՆ-ում դեպքերի ճնշող մեծամասնությունը՝ առնվազն 70 տոկոսը, բաժին կհասնի նոր ենթատատեսակին:

--00--ԱՀ