Առանց Ռուսաստանի Արցախը հնարավոր չէ փրկել, աղաղակողները սա չեն հասկանում. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Առանց Ռուսաստանի Արցախը հնարավոր չէ փրկել, աղաղակողները սա չեն հասկանում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Բաբայանի համոզմամբ, կեղծ են այն պնդումները, թե Արցախն է այն գործիքը, որի միջոցով Ռուսաստանը պատանդ է պահում Հայաստանին, պարզապես որոշ մարդիկ փորձում են խաթարել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։

Նախարարի կարծիքով, առանց Արցախի Հայաստանը չի կարող ապագա ունենալ և անվտանգ լինել։

--00—ԱՊ