Պյատիգորսկում ԻՊ-ի կողմնակիցներ են ձերբակալվել, որոնք պլանավորում էին ահաբեկչություն կատարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

գ

Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել Է Պյատիգորսկում «Իսլամական պետության» կողմնակիցների ձերբալության մասին, որոնք հարձակում Էին պատրաստում ոստիկանական բաժանմունքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ստավրոպոլի երկրամասի տարածքում ահաբեկչական գործողություն Է կանխվել: «…» Պյատիգորսկում բացահայտվել եւ խափանվել Է ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների ընդհատակյա խմբի հանցավոր գործունեությունը»,-ասվում Է տեղեկագրում:

Այսպես, Կենտրոնասիական հանրապետությունների քաղաքացիներն արտասահմանյան գործակալների ցուցումով պլանավորել Էին պայթեցնել ոստիկանության քաղաքային բաժանմունքը: Խուզարկության ժամանակ նրանց մոտ գտել են ռումբի բաղադրիչներ, վնասող տարրեր, հավաքման սխեմաներ, ԴԱԻՇ-ի խորհրդանշան:

Հանցավոր մտադրությունները հաստատել Է բացահայտված գրագրությունը կազմակերպիչների հետ: Ձերբակալվածներն արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել: Քրեական գործը բացվել Է «Ահաբեկչության նախապատրաստում» հոդվածով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00—ԱՊ