Թուրքական լոուքոսթերը կանոնավոր չվերթեր է սկսելու Անկարայից Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1095418.jpg

Pegasus Airlines թուրքական ցածրաբյուջե ավիաընկերությունն ընթացիկ տարվա նոյեմբերի 2-ից կանոնավոր չվերթեր կսկսի Անկարա-Թբիլիսի-Անկարա ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ:

Թռիչքի հայտին համապատասխան, որը թուրքական ավիաընկերության կողմից ներկայացվել է Գործակալությանը, չվերթերը կատարվելու են ձմեռային նավիգացիոն տարեշրջանի ընթացքում՝ շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին՝ մինչեւ 2023 թվականի մարտի վերջը: Գործակալությունն ավիափոխադրողին թռիչքի թույլտվություն է տվել հոկտեմբերի 19-ին:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, Անկարայի եւ Թբիլիսիի միջեւ չվերթերը կատարվել են Turkish Airlines ավիաընկերության կողմից՝ 2019-2020 թվականներին, բայց չեն շարունակվել COVID-19-ի համավարակի կապակցությամբ մտցված սահմանափակումների պատճառով:

Turkish Airlines ավիաընկերությունը 2021 թվականին ուղեւորների փոխադրումներով առաջատարն է դարձել վրացական ավիաշուկայում, փոխադրողի ծառայություններից օգտվել է 274,4 հազար մարդ: Չորրորդ տեղում Pegasus Airlines թուրքական բյուջետային ընկերությունն է, որը 2021 թվականին տեղափոխել է 191,8 հազար ուղեւոր, հաղորդել է Sputnik-ը:

--00—ԶՀ