Արցախի նախագահը անդրադարձել է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենացավոտ թեմաներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենացավոտ թեմաներին, որոնք առավել շատ են հուզում ժողովրդին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:

«Ձգտել եմ հնչեցնել սպառիչ պատասխաններ, քանի որ Արցախը հայկական պահելու, մեր ազգային ինքնությունը պահպանելու, քաղաքական ավելի քան երեսնամյա ճանապարհին ձեռք բերած արժեքների ամրագրման հնարավորությունները դարձել են յուրաքանչյուր հայի, հատկապես` Արցախում ապրողներիս ամենօրյա մտազբաղության առանցքն ու գերխնդիրը:
Մեկ բան հստակ է. Արցախը հայկական պահելու լավագույն բանաձևը Արցախում ապրելով պայքարելն է: Ես ու իմ ընտանիքն ընտրել ենք այդ ուղին…»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ