Գիշերը Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ.ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են այն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կրակոց-սահման.jpg

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: 

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

--00--ԱՀ