ՔՏՀԱ տեսչական մարմինը վերսկսում է Սյունիքում տրանսպորտային միջոցների կշռման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

311619670_421237986852014_6580805069758515309_n.jpg

2022 թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կասեցվել էին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կշռման անշարժ հենակետի աշխատանքները։

«Հայտնում ենք, որ ս․թ հոկտեմբերի 20-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սիսիանի կշռման անշարժ հենակետում վերսկսում է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը»,-ասվում է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում:

--00—ԶՀ