Մեր էլիտան տարիներով զուռնա-դհոլով է զբաղվել ու անպատրաստ եղել տարածաշրջանի քաոսին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Մեր էլիտան տարիներով զուռնա-դհոլով է զբաղվել ու անպատրաստ եղել տարածաշրջանի քաոսին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար, քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը։

Հովսեփյանի զրույցի հիմնական թեմաներն էին Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերներն ու հարևանների հետ հարաբերությունները։

Վերլուծաբանի կարծիքով, ամենամեծ խնդիրն այն է, որ մենք տարիներ շարունակ չենք ստեղծել պետական ինստիտուտներ, դրանք փոխարինել ենք փսևդո համակարգերով, ինչն էլ պետության դիմադրողականության անկման պատճառ է դարձել։

--00—ԱՊ