COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

կ

 Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, բայց ռիսկի խմբում գտնվող անձինք առավել խոցելի են:

Ռիսկի խմբում են տարեցները, երեխաները, հղիները, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները։

Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում կատարվում է նաև գրիպի դեմ պատվաստում:

Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակի բոլոր կազմակերպություններում, շարժական պատվաստումային կետում: Անկախ կցագրման փաստից՝ կարող եք ուղեկցել ձեր ծնողներին պատվաստվելու:

Ի դեպ, COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել՝ նշված է նախարարության հաղորդագրությունում:

--00—ԱՊ