Իրանի զորավարժությունները հստակ ուղերձ են հարևան երկրներին. Ադրբեջանում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

l-44x0wh-1236x720z-0.6361.jpeg

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները հարևան երկրների համար հստակ ուղերձ են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին:

«ԻՀՊԿ-ի զորավարժությունները հարևան երկրների համար խաղաղության, բարեկամության և սահմանների կայուն անվտանգության հստակ ուղերձ են, իսկ թշնամիների համար՝ վճռական պատասխան արտատարածաշրջանային երկրների և ռեժիմների կողմից ցանկացած սպառնալիքներին և միջամտություններին»,- նշել է դիվանագետը։

--00—ԶՀ